Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Նոր մեթոդի շնորհիվ մարդը կարող է մոռանալ վախի մասին

 Նոր մեթոդի շնորհիվ մարդը կարող է մոռանալ վախի մասին

Մարդկային հիշողությունը մանիպուլյացիայի համար իդեալական օբյեկտ է: Ինչպես ցույց է տվել Շվեդիայի Ուպսալա համալսարանի պրոֆեսոր Թոմաս Ագրենը, հիշողությունից հնարավոր է ջնջել էմոցիոնալ հիշողությունների ինֆորմացիան: Այս մասին տեղեկացնում է Ремедиум-ը:

Հիշողության մեջ տարբեր իրադարձություններ արձանագրվում են մի շարք սպիտակուցների սինթեզի հաշվին: Երբ մարդն ինչ-որ բան հիշում է, հիշողությունը որոշ ժամանակով կորցնում է կայունությունը, այնուհետև վերամիավորվում (տեղի է ունենում ռեկոնսոլիդացիա):

Ստացվում է՝ ամեն անգամ մենք հիշում ենք ոչ թե հենց իրադարձությունը, այլ դրա մասին մեր վերջին հիշողությունը: Իսկ ահա վերամիավորումն ընդհատելով` հնարավոր է փոխել հիշողության պարունակությունը: Ագրենը փորձ է իրականացրել: Նա կամավորներին ցույց է տվել չեզոք պատկերներ՝ էլեկտրական պարպումներով, այնուհետև նկարը ցույց են տվել երկրորդ անգամ՝ առանց էլեկտրական պարպումների:

Հիմնական խմբում ռեկոնսոլիդացիան խախտվել է՝ նույն պատկերի կրկնվող ցուցադրմամբ: Արդյունքում պատկերի և վախի միջև կապն անհետացել է:

Փորձագետների խոսքով՝ հիշողությունը թարմացվում է՝ շնորհիվ էվոլյուցիոն մեխանիզմի: Նշանակում է՝դա կարելի է օգտագործել վախերի, հետտրավմատիկ սթրեսային իրավիճակների բուժման նպատակով:

Լուսանկարը. ameno.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ